Ճպուռն ու մրջյունը Աթաբեկ Խնկոյան

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
– Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
– Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
– Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
– Ուրեմն դու՞ …
– Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
– Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
    պայծառ-լոսավոր
    լուռումունջ-անխոս
    քաղցած-սոված
    բուրավետ-հոտավետ
    մշտապես-հաճախ
    օթյակ-պատշգամբ
  2. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  3. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։

 

  1. Ինչպիսի՞ն էր  մրջյունը։
  2. Ժրաջան․ աշխատասեր

 

  1. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։
  2. Թռի-վռի․ ծույլ․ անբան

 

  1. Արդարացրո՛ւ մրջյունին:
  2. Ով աշխատի նա կուտի։

 

  1. Մեղադրի՛ր մրջյունին:
  2. Մրջունը անբան էր

 

  1. Արդարացրո՛ւ ճպուռին:
  2. Չէր պատկերացնում․ որ ձմռանը կմնա սոված և դրսում։

 

  1. Մեղադրի՛ր ճպուռին:
  2. Եթե ցանկանար․ կարող էր օգնել։

 

  1. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:
  2. Կկերակրեի

 

  1. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:

 

  1. Աշխատիր ամռանը․ որ ուտես ձմռանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *