Հ․ Թումանյան Շունն ու կատուն


Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

0

ա

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող

որդիանց որդի – որտեղից որտեղ ճանկել – թռցնել, ձեռք գցել

ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը

կուշտը – մոտ

քուրք – մուշտակ

կուճի — գլուխ

հրես – ահա, հիմա

մուշտարի – հաճախորդ

վախտին – ժամանակին

ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի

դիպան իրար – կռվեցին, վիճեցին

դիվանբաշի – դատավոր

կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ

մթամ – իբր

Հարցեր և առաջադրանքներ

1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Շունն ու կատունն

2. Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրիր դրանց կամ հականիշները, կամ հոմանիշները:

կուշտը-մոտ,   մրսեց-տաքացավ, գդակ-գլխարկ, քուրք-մուշտակ, թանկագին-արժանի,  ծանդր-ծանր, մեծ-փոքր, փափախ-գլխարկ, ցուրտ-տաք, բարկանալ-զայրանալ, խոսալ-ասել, Վերադարձավ-հեռացավ, անպատիվ-պատվով,  գնաց-եկավ, գիշեր-ցերեկ, կորավ-անհետացավ, մոռացել-հիշել,

 

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

կուշտը – մոտ քուրք – մուշտակ  կուճի — գլուխ  հրես – ահա, հիմա մուշտարի – հաճախորդ  վախտին – ժամանակին  ցրցամ տալ – ջուր ցանել, որ փ։ափկի  դիպան իրար – կռվեցին, վիճեցին դիվանբաշի – դատավոր կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ

մթամ – իբր

 

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ  բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

Ուստեն ո՞ւր ա… փափախս ուր ա
Մի քիչ կացի, հրես կերևա:

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

6. Ինչպիսի՞ն է կատուն, բնութագրի՛ր նրան:

Կատուն չէր ուզում տալ գլխարկը և ամեն անգամ խաբում էր։

7. Ինչպիսի՞ն էր շունը:

Շունը հավատում էր կատվին։

8. Արդարացրո՛ւ կատվին:

 

9. Կատվի անունից շանը նամակ գրի՛ր և ներողություն խնդրի՛ր նրանից:

Ամենից լավ քաղաքը

Լինում է  մի երկիր։ Այս երկրում բոլոր մարդիկ ուրախ էին լինում։ Այս երկրում միյայն մի մարդ  տուն չուներ և շատ տխուր էր։  Նա ուրիշ քաղաք է  գնոււմ,   և մի տուն է գտնում։ Այդ տան մեջ է մտնում  և ասում․

—-Բարև ձեզ, կարող եմ մնալ այստեղ։

Նա տեսավ ,որ այստեղ պպրում են գայլերը , փախավ,  գնաց  մի գյուղ ։  Մարդկանց ասաց ———Կարո՞ղ եմ մնալ այստեղ։

Մարդիկ ասացին, որ   տները քիչ էն։  Այդ գյուղից էլ գնաց։ Գանձեր գտավ և վերցրեց,  գնաց իր քաղաք ։ Մարդկանց հարցրեց ․

—Կարող եմ տուն գնել ։

Մարդիկ ասացին՝ այո՛։

Մարդը իր գտած գանձերով գնեց տուն։ Ապրեց իր քաղաքում։