Բանավոր մաթեմատիկա

Տառերը փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով:

3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։

6534

2 վարդն ու 1 մեխակն արժեն 250 դրամ, իսկ 3 վարդն ու 2 մեխակը՝ 400 դրամ։ Գտի՛ր յուրաքանչյուր ծաղիկի արժեքը։

բանավոր մաթեմատիկա

Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:

Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին:

Դարակի վրա դասավորված են տարբեր չափի գրքեր: Ամենամեծ գրքից ձախ կա 20 գիրք և ամենափոքր գրքից աջ՝ 22 գիրք: Ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը ամենահին գրքի կողքերում են: Ո՞րն է դարակի գրքերի ամենափոքր հնարավոր քանակը: (A) 40 (B) 41 (C) 42 (D) 43 (E) 45

Բանավոր մաթեմատիկա

  1. Դիր թվաբանական գործողության նշաններ, այնպես, որ հավասարությունը լինի ճիշտ՝2*15*7*5*2=100
  2. Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19։ Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ։ Ընդամենը քանի ճնճղուկ եղավ երկու ծառի վրա։
  3. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը: