Անվտանգության կանոններ

ինչ անել եթե կորելես

եթե մենք մետռոյում կորել ենք  պետք է սպասել   որ  իրենք  տեսնեն որ երեխան չկա հետ կգան։

Եկրորդ քայլ պետք է իջնենք եկրորդ կայարան և այնտեղ սպասել

եթե մենք կորելենք անծանոթ թաղմասում պենք է  անդպիջապես  եթե մոտական դեղատուն  խանութ  և վաճառողին  խնդրել  զանգել  մեր ծնոներին  չիկարելի  մոտենլ անծանոթ

 

եթե տանն ենք և հարևան սենյակում բռնակվել է հրդեհ  չի կարելի  դուռը անդմիջապես  բացել  կրկը անդմիջապես կրակը

 

 

 

 

 

 

 

+

+6

 

 

Ջ․ Ռոդարի Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:
3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:
5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկն.րս, կես.ր, սարդ.ստայն, ան.գուտ, ականջ.ղ, տար.րինակ, վատ.րակ, չ.գտագործել:
6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:
7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.
հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու
8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

Ռոդարիկական հարցեր

Ինչու գլուխը մարդ ունի ՞

 

Ինչու  ձեռքը մարդ ունի՞

 

Ինչ կլիներ որ մարդիկ չլինեին՞

 

Ինչ կլիներ  եթե մոլորակ չլիներ՞

 

Ինչ կլինի եթե ծովը  քար լինի՞

 

Ինչ կլիներ եթե մոլորակներն չլինեին՞

 

Ինչու ականջը գլուխ ունի՞

 

Ինչ կլիներ եթե մարդը մրջունի չափ լիներ՞

 

Ինչ կլիներ եթե  աշխարն թափանցիկ լիներ՞

 

Ինչ կլիներ եթե մարդիկ թափանցիկ լինեին՞

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

կերած բաներն չեն երևվում

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ոչ

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Այո, մարդիկ անկեղծ կլինեին։

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Փոխաբերական իմաստով է ասսում։

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Լավ, որովհետև Ջակոմոն բարի էր և անկեղծ։

6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Որ պետք է անկեղծ լինել և բարի։

7. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Թագավորություն                                              թափանցիկ

արյուն                                                                   զարմանալի

ձուկ

սուտ
տառ
գաղտնիք

Ինչպե՝ս առողջ լինել

Առողջ լինելու համար 4 ը կանոն կան

  • պետք է ուտել կաթնամթերք մսամթերք հացահատիկեղեղեն
  • երկաթի ուտելիքներ ընկյուզ տուշ լոբի  ընդեղեն չորացված մրգեր չրեր
  •  Օրինակ, վիտամին C-ով հարուստ մթերքները
  • պետք է ուտենք օրինակ բանան ելակ  վարունգ լոլիկ

 

 

պետք է սպորտով զբաղվել և  ուտենք մրգեր բանջարեղեներ  ու  լվանալ ձեռքերը և առավոտայան ատամները  մաքուր պահել

 

 

 

 

весна

Первый весенний месяц – это март. В марте природа начинает просыпаться. Появляется первая травка и первые цветочки – подснежники. Ночи становятся короче, а дни – длиннее. Просыпаются животные, которые впадали зимой в спячку. Из тёплых краёв возвращаются птицы.

В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают летать бабочки.

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдёт дождик, то майское солнышко быстро высушит землю. В начале мая просыпаются лягушки, они громко квакают. В мае поют птицы.

Вопросы и задания

  1. Назовите весенние месяцы.
  2. март, апрель, май.
  3. Как называется первый весенний цветок?
  4. снежный
  5. Какая погода бывает в марте?
  6. Какая погода в апреле?
  7. Как меняется природа в мае?

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

թուխ-մուգ

անգութ-խղճի

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

տաքացնում-տաքացնել-ջերմացնել

անգութ-անխիղճ

ոչնչացնում-ոչինչացնում-վերացնել

պահպանում-պահպանել-պահել

շինում-շինել-կառուցել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Որ պետքե պահպանել բնությունը որպեսի մարդը կարողանա թթվածին շննչել և ստանալ իրեն անհրաժեշտ առարկաներ։

Ջ․ Ռոդարի ․«Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ մարմնի այլ մասի գանգատը վերնագրով։

ՈՒսումնական ճամփորդություն արագածում

Mta-300x156       Մենք գնալու ենք Արագած  գյուղ  տեվելու է 28 րոպե  25.7 կիլոմետր  մենք այնտեղ երգելուենք և պարելու

երգելուենք այս երգերը

Օր պար

զարկ բոլոճիկ

Յալալաի

 

 

 

 

 

Ղ․Աղայան «Մեղուն ու մարդը»

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

շերամ-որդ

մատաքս-թել

ապերախտ-մոռացող,

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Ամենից օգտակարը-սնունդ    աննման-հոտ քնքուշ-ծաղիկ   շատակեր-երեխա

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։

օգտակար-պետքական-անպետք

ահագին-շատ-քիչ

փոքր-մստիկ-մեծ

շատ-ահագին-քիչ

իմաստուն-գիտուն-անգետ

քնքուշ-նուրբ-կոշտ

շատակեր-անկուշտ-քչակեր

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Մրգերը ու բանջարեղեններն ամենից օգտակար սնունդն են։ Ամենուրեք  տարածվում է  քնքուշ ծաղիկների աննման հոտը։