ՀՀ մարզեր և մարզեր և մարզկենտրոններ

Տավուշ-տավուշի մարզ-կենտրոն-իջևան

լոռ-մարզ-մարզկենտրոն-վանաձոր

շիրակի-մարզ-կենտրոն-գյումրի

արագածոտնի-մարզ-աշտարակ

գեղարքունիքի-մարզ-գավառ

արարատի-մարզ-արտաշատ

արմավիրի-մարզ-արմավիր

կոտայքի մարզ-մարզ-հրազդան

սյունիքի մարզ-մարզկենտրոն-տապան

վայոց ձոր-մարզ-եղեգնաձոր

 

 

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվելը։

Հրաբուխ

Հրաբուխը երկրի խորքից մագմայական օջախներից երկրի մակերևույթ դուրս մղող լավան է։ Երբ երկրակեղևում շարժումներից ճեղքեր են առաջանում, մագման այդ ճեղքերից մղանցքով հաճախաղկի ժայթքում է վեր, սառչելով երկրի մակերևույթին կամ օվկիանոսների հատակին առաջացնում է լեռներ, որոնք կոչվում են հրաբուխներ։ Հրաբխի ժայթքման ժամանակ առաջանում է ձագարաձև տեղամաս , որն անվանում են՝ խառնարան։ Խառնարանից երկրի մակերևույթ են ժայթքում լավա, քարեր, գազեր, ծուխ և հրաբխային մոխիր։ Լավան ժայթքելուց հետո սառչում և առաջացնում է հրաբխային ապար։

Հրաբուխները լինում են 3 տեսակ՝ գործող, հանգած և քնած։ Գործող հրաբուխները մշտապես ժայթքում են։ Հանգած հրաբուխը չի գործում և չի պահպանում հրաբխին բնորոշ ձևը։ Քնած հրաբուխները չեն գործում, սակայն պահպանում են գործող հրաբխին բնորոշ իրենց տեսքը։ Քնած հրաբխի կառուցվածք ունեն նաև՝ Մասիսն ու Արգածը։

Հրաբուխներ առաջանում են նաև օվկիանոսի հատակին, որը կոչվում է ստորջրյան հրաբուխ։

Դիտեք նաև տեսանյութը

տեսանյութ 1.  տեսանյութ 2

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտ գազ, օզոն, արգոն, ջրածին  կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

Հարցեր ե առաջադրանքներ

1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:

գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր։

2.Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

3.  Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

2000-3000 կմ

4, Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։