Փեսացու մուկը

Մուկը ուզում էր ամասնանալ հզորի հետ։ Դիմում է արևին արևն ասում է որ ինձանից հզորը ամպն է։ Դիմում է ամպին ամպը ասում է ինձանից հզորը քամին է։ Դիմում է քամուն քամին ասում է ինձանից հզորը գոմեշն է։ Դիմում է գոմշին գոմեշը ասում է ինձանից հզոր արմատն է ու սեզը։ Արմատն ու սեզը ասումեն մեզնից հզորը մուկն է։ Դիմում է մկնուհուն մկնուհին համաձայնվում է իր հեզիկ- նազիկ
Դստրիկին տալ մկնիկին։

 

                                     Փեսացու մուկը         Աթաբեկ Խնկոյան         

 

Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղիցs
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1,  Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ , փորձի՛ր դու հորինել:

Համբո

2, Թվարկի՛ր  ստեղծագործության բոլոր հերոսներին:

մոկը, արևը, ամպը, քամին, գամեշը, արմատն ու սեզը,

  1. Թվարկի՛ր հերոսներին ըստ գործողությունների հաջորդականության
  2. մոկը, արևը, ամպը, քամին, գամեշը, արմատն ու սեզը,
  3. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել:
  4. արևը ամենահզորն է, որովհետև ջերմացնում է ամբողջ երկիր մոլորակը
  5. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:
  6. պետք  չէ վազել հզորների հենտևից, պետք է նմանը ընտրի նմանին ։

 

Ճպուռն ու մրջյունը Աթաբեկ Խնկոյան

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
– Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
– Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
– Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
– Ուրեմն դու՞ …
– Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
– Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
    պայծառ-լոսավոր
    լուռումունջ-անխոս
    քաղցած-սոված
    բուրավետ-հոտավետ
    մշտապես-հաճախ
    օթյակ-պատշգամբ
  2. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  3. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։

 

  1. Ինչպիսի՞ն էր  մրջյունը։
  2. Ժրաջան․ աշխատասեր

 

  1. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։
  2. Թռի-վռի․ ծույլ․ անբան

 

  1. Արդարացրո՛ւ մրջյունին:
  2. Ով աշխատի նա կուտի։

 

  1. Մեղադրի՛ր մրջյունին:
  2. Մրջունը անբան էր

 

  1. Արդարացրո՛ւ ճպուռին:
  2. Չէր պատկերացնում․ որ ձմռանը կմնա սոված և դրսում։

 

  1. Մեղադրի՛ր ճպուռին:
  2. Եթե ցանկանար․ կարող էր օգնել։

 

  1. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:
  2. Կկերակրեի

 

  1. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:

 

  1. Աշխատիր ամռանը․ որ ուտես ձմռանը։

Արեգնակային համակարգ

 

Տիեզերքում  կան իննը մոլորակ և    երկնաքարեր ու  աստղեր   ամենա փոքր մոլարակը մերկուրին է։ Աստղերը մեզ թվում են  շատ  փոքրիկ   բայց աստղերը մեծ հրե գնդեր են արևից մեծ և շատ շատ հեռու են աստղերն չեն ընկնում  երկանաքարերն են ընկնում  մանր մանր։

Գալիլեո Գալիլեյ առաջին աստղադիտակը  ստեղծել   է  1609  երեք անգամյա  խոշորացույցով։

Նույն տարվա ընթացքում  նա կարուցեց ութանգամյա  խոշորացմամբ մոտ կես մետր երկարությամբ   աստղադիտակ։ Սովետական Միությունում խոշոր աստղադիտակների նախագծումը և կառուցման աշխատանքները ղեկավարում էր Լենինյան մրցանակի դափնեկիր Բ. Իոանիսյանը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ __ամպեր__________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար __եկան__________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ ____օդ________։
Երկիր քուն դրավ,
Եվ ___թրչունը _________ թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
_________դեղնած___ տերև
________մթնած____ ամպ
________սառը ____ օդ
______մռայլ______ եղանակ
________ամպամած____ օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի
աշունը, նաև նկարի՛ր:  Մեր դպրոցի   պարտեզում  շատ են ծառերը որոնք աշնանը դեղնում    են  և թափվում։ Ծառերի տակով քայլելիս խշխշում են։ Շատ գեղեցիկ է մեր դպրոցի պարտեզի աշունը։

Արև

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն։

Ճանապարհորդություն դեպի Լուսին Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

պես իր Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում

էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ

հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ

ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը

 

շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու եցին է շարժվել: Ուրախանում  են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են

կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ

եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա տեղում է նաև մոշի թուփը:

Անհատական ուսումնական պլան

դասարան  3․2

Լրաչուչիչ   կրթյություն

հեծանիվ վարել

լողալ

երկարացվացորվա  ծառաությություն  չեմ օգտվում

եթուղային

առկա  ուսություն

ընտռումեմ  առկա  ուսություն

իմ կամ սնուղներիս հեռաղուսի համարը   077781870

տան  հասցեն

9։00-13։35

ուսումնական  պարապունք

13։35-1700 երարորվաց

ենտրութտյան   Docando կարատեյի   մարզաձեվ

ես կարողանումեմ երկու  ակնանի  հեցանիվ  վարել   կարողեմ լողալ

հանրապետյություն  հայաստան

Վարդատունկ

Բազմաթիվ դեպքերում վարդերը ջերմասեր են, սակայն կան տեսակներ, որոնք աճում են խիստ կլիմայական պայմաններու Վարդերը նախընտրում են վառ լուսավորություն և նշանակալից ստվերապատման դեպքում, համարյա կամ ընդհանրապես չեն ծաղկում, նույնիսկ կիսաստվերի դեպքում նրանք հյուծվում են և շատ թույլ են ծաղկում։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։